Մինչ այս Արա Սաղաթելյանի ընտանիքի անդամներն ու հարազատներն այցելել կամ հեռախոսով նրա հետ խոսել չէին կարող։
Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի տեսակցությունների վրա դրված արգելանքը մասնակիորեն վերացվել է, լրատվամիջոցներին հայտնել է Սաղաթելյանի փաստաբան Հակոբ Ենոքյանը։
Նշենք, որ նա ավելի վաղ հայտնել էր, որ քննիչի որոշմամբ արգելվել էր Սաղաթելյանի ընտանիքի անդամների ու հարազատների այցը կամ հեռախոսազրույցը նրա հետ։ «Ես միջնորդել էի, որպեսզի քննիչը վերացնի գոնե նրա կնոջ ու երեխայի նկատմամբ արգելանքը։ Քննիչը բավարարել է միջնորդությունս», լրատվամիջոցներին ասել է Ենոքյանը։