Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սաբիհա Ջաֆարովայի հետ:
Մատվիենկոն իր գործընկերոջն առաջարկել է խորհրդարանական գծով աջակցություն ցուցաբերել` երկու հայ կին գերիներին հայրենիք վերադարձնելու գործում:
Բացի այդ, կողմերը քննարկել են միջխորհրդարանական կապերի երկկողմ հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ: Հիմնական շեշտը դրվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում արդիական մարդասիրական խնդիրների լուծման վրա:
Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ