Լրահոս
Օրվա լրահոսը

Նախատեսվում է պետական ու բարեգործական միջոցներով երեք տարում բնակարանային պատշաճ պայմաններով ապահովել բոլորին. Արայիկ Հարությունյան

Մարտ 02,2021 21:12

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 2-ին ընդունել է «Փախստականների միավորում հանուն արդարության» հասարակական կազմակերպության մի խումբ անդամների։

Երկրի ղեկավարը կարևորել է կազմակերպության դերը հատկապես ձևավորված նոր իրողություններում տեղահանված քաղաքացիների խնդիրների բարձրաձայնման և նրանց իրավունքների լիարժեք պաշտպանության գործում, ապա ներկայացրել այն ծրագրերի ընթացքը, որոնք իրականացվում են տեղահանված բնակչության խնդիրները լուծելու համար:

Ընթացիկ իրավիճակում առաջնահերթություն համարելով ներքին տեղահանված ու փախստական անձանց բնակարանային հիմնախնդիրների կարգավորումը՝ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ նախատեսվում է պետական ու բարեգործական միջոցներով երեք տարում բնակարանային պատշաճ պայմաններով ապահովել բոլորին, ներառյալ՝ 1980-90-ական թվականներին Ադրբեջանից բռնագաղթած անձանց:
Հանրապետության նախագահը նաև պատասխանել է ներկաներին հուզող հարցերին:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031