Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 2-ին հանդիպում է ունեցել ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմի պատասխանատուների հետ՝ նախարար Լուսինե Ղարախանյանի գլխավորությամբ. հանդիպմանը մասնակցում էին նաև մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների տնօրենները։
Քննարկվել են հետպատերազմյան շրջանի խնդիրները, Հանրապետության առաջ ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները, ինչպես նաև ապագա զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ստեղծված բարդ իրավիճակի հետևանքով առաջացած խնդիրներն արագ հաղթահարելու համար, ավելի քան երբևէ կենսական նշանակության հարց է միասնական ու ներդաշնակ աշխատանքի միջոցով ապահովել ներքին կայունություն և զարգացման ծրագրերով երկրում դրական միջավայր ձևավորել:
Հանրապետության նախագահը նաև պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին:
Կարդացեք նաև
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմ