Նիկոլ Փաշինյանի երեկվա հանրահավաքը վարչական ռեսուրսի կիրառման գլուխգործոց էր։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նրա խոսքով՝ այդ հավաքը ՏԻՄ բոլոր կառույցների, դպրոցների, գյուղապետարանների, հիվանդանոցների, կոշիկի արտադրամասերի, վարսավիրանոցների գալա-համերգ էր։
«Իմ լրագրողական եւ պատգամավորական գործունեության ընթացքում չէի տեսել վարչական ռեսուրսի նման զարհուրելի օգտագործում»,-նշեց Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն այսօր անում է այն, ինչ տարիներ շարունակ քննադատել է որպես լրագրող եւ պատգամավոր։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ