Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Քաղաքական նպատակներով բանակը չօգտագործելու կոչեր անելու փոխարեն Խաչատուրովը ողջունում է դրանք»․ Անդրանիկ Քոչարյան

Մարտ 02,2021 19:01

«Ընդդիմության կողմից վերջին օրերին հրավիրված հանրահավաքների ընթացքում Յուրի Խաչատուրովը ողջունում էր գլխավոր շտաբի՝ վարչապետի հրաժարականը պահանջելու վերաբերյալ հայտարարությունը։ Երեկվա հավաքին նա ելույթը սկսեց «ազգ-բանակ-հաղթանակ» վանկարկումներով։ Այս կարգախոսն իրապես ընկած էր արցախյան առաջին պատերազմի հաղթանակների կերտման հիմքում, որոնցում իր ներդրումն է ունեցել նաեւ Խաչատուրովը եւ այլ գեներալներ»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նա նշեց․ «Այդ կարգախոսը, սակայն, փոխվեց հոկտեմբերի 27-ից հետո, եւ տարբեր առիթներով զինված ուժերը քաղաքական գործընթացների ակտիվ մասնակից դարձան: Այդ ժամանակ էլ բանակ ներթափանցեցին անտարբերությունն ու կոռուպցիան, որոնք էլ հանգեցրին 2016թ․-ի ապրիլյան պատերազմի պարտությանը եւ 2020թ.-ի երկրորդ պատերազմի ընթացքում ԶՈՒ-ի ղեկավարության կողմից բանակի ոչ պրոֆեսիոնալ կառավարմանը: Ինչպես Խաչատուրովը, այնպես էլ բազմաթիվ գեներալներ իրենց ծառայության ընթացքում բանակը քաղաքական նպատակների սպասարկու դարձնելու համար խրախուսվեցին ավելի բարձր կոչումներով եւ իրենց ուսադիրներին ավելացրին նոր աստղեր: Այժմ էլ այս նույն գեներալներից ոմանք եւս մեկ անգամ ապացուցում են, որ մարտի 1-ի դեպքերի ընթացքում «0038» հրամանով ուղղակիորեն մասնակցել են քաղաքական դրդապատճառներով բանակի օգտագործմանը: Եվ հիմա քաղաքական նպատակներով բանակը չօգտագործելու կոչեր անելու փոխարեն Խաչատուրովը, փաստորեն, ողջունում է դրանք: Ակնհայտ է, որ բանակին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելը նախապես մտածված է եւ դիտավորյալ է արվում՝ ներքին անկայունություն ստեղծելու նպատակով։ Նախքան ԳՇ հայտարարությունը ընդդիմությունը նաեւ բանակի գեներալիտետին էր մեղադրում պարտության մեջ, սակայն այժմ ընդդիմադիրները կտրուկ փոխել են պարտության վերաբերյալ իրենց դիրքորոշումը՝ մեղադրելով միայն քաղաքական իշխանությանը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031