Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի վիրավորեք մեր բանականությունը»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Ռուբեն Վարդազարյանին

Մարտ 02,2021 18:40

«Դուք իհարկե ունեք արդարանալու իրավունք, բայց մի վիրավորեք մեր բանականությունը: Ի՞նչ է նշանակում՝ իմ հայտարարությունը չի ունեցել քաղաքական բաղադրիչ․․․եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ամբոխը ներխուժել է կառավարություն, ԱԺ, կառավարական ամառանոց, մահափորձ է եղել ԱԺ նախագահի դեմ, տեղեկություններ են հայտնվել, որ վարչապետի դեմ է մահափորձ նախապատրաստվում, եւ այս ամենից օրեր անց դուք այս համատեքստում անում եք հայտարարություն՝ վկայակոչելով քաղաքական անձի՝ վարչապետի խոսքերը վնգստացող դատավորների մասին, հեգնանք օգտագործելով այդ մարդկանց մասին»,-ԱԺ նիստում այսօր ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին այսպես դիմեց «Իմ քայլի» պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ նկատի ունենալով նոյեմբերին Վարդազարյանի արած հայտարարությունը, որում նա օգտագործել է «վնգստացող դատավորներ» արտահայտությունը։

Այսօր Վարդազարյանն ասել էր, որ այն քաղաքական բաղադրիչ չուներ։ Ռուբեն Ռուբինյանը նշեց․ «Ցանկացած բանական մարդու համար պարզ է, որ դուք նկատի եք ունեցել հետեւյալը՝ դատավորներ ջան, պատերազմն ավարտվեց վատ արդյունքով, ԱԺ նախագահի դեմ մահափորձ եղավ, երկրում քաոս է, այսքան դիմացել ենք, ժամանակն է՝ մի զսպվեք․․․Գուցե ձեր կոչը չզսպվելո՞ւ կոչ էր։ Դուք տապալել եք ձեր առաքելությունը՝ որպես ԲԴԽ նախագահ եւ անցել եք քաղաքականության գիծը։ Ձեր ընտրությունն է, բայց մի վիրավորեք մեր բանականությունը։ Մտածե՞լ եք հրաժարական տալու մասին»։

Ռուբեն Վարդազարյանը պատասխանեց․ «Ոչ, չեմ մտածել։ Թույլ տվեք ինքս ընտրել այն ժամանակը, երբ կմտածեմ այդ հարցի մասին»։ Ռուբինյանը շարունակեց․ «Մնացած հարցերին էլ պատասխանեք ու հիմնավորեք, թե ինչ եք նկատի ունեցել ասելով «վնգստացող դատավորներ»։ Ինչի՞ց էիք ուզում դատավորներին զսպել, եթե ասում եք, որ զսպելու կոչ էր դա»։ Ռուբեն Վարդազարյանը պատասխանեց․ «Կոչս հետեւյալն էր՝ սթափվել եւ չտրվել քաղաքական գործընթացներին, առաջնորդվել օրենքով։ Այլ բաղադրիչ իմ կոչը չուներ՝ անկախ նրանից, թե քանի անգամ այստեղ կասեք, թե կոչս քաղաքական էր»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031