Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հարցին՝ դուք հիմա բանակի՞ կողքին եք, թե՞ Նիկոլ Փաշինյանի, պատասխանեց. «Նախ, այդ գեներալները բանակը չեն, երկրորդը` մի տարանջատեք: Բանակը պետական ինստիտուտ է, գեներալը պաշտոնյա է ու անձ է: Առանց այդ գեներալի բանակը կա ու կլինի: Գլխավոր շտաբը պետական ինստիտուտ է, ով ուզում է մեջը լինի: Կապ չունի: Գեներալներով չի պայմանավորված եւ անձերով»:
Դիտարկմանը` դուք փաստորեն Փաշինյանի կողքին եք, բանակի կողքին չեք՝ Խաչատրյանը պատասխանեց. «Ես պետության կողքին եմ, կառավարության կողքին եմ: Բանակը նախ Փաշինյանի կողքին է, դա ասեմ այն գլխից: Հենց բանակն է Փաշինյանի կողքին, 40 հոգին բանակը չի: Կորպուսի հրամանատարներն են, դա բանակը չի»:
Հարցին բանակը ո՞վ է՝ Վաղարշակ Հարությունյա՞նը՝ Արմեն Խաչատրյանը չպատասխանեց ու փակեց աշխատասենյակի դուռը:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ