Լրահոս
Օրվա լրահոսը

«Միտումնավոր չեմ ծանոթացել գործի նյութերին»․ Վարդազարյանը՝ Արարատ Միրզոյանի վրա հարձակման դեպքի մասին

Մարտ 02,2021 17:15

«Ինչպե՞ս եք գնահատում նոյեմբերի իննի գիշերը Արարատ Միրզոյանի հանդեպ տեղի ունեցածը։ Ես դա համարում եմ մահափորձ։ Կա՞ մի երկիր, որտեղ խորհրդարանի նախագահի դեմ մահափորձ են անում, բայց մեղադրյալները կալանքից ազատվում են»,-ԱԺ նիստում այսօր ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին հարցրեց «Իմ քայլի» պատգամավոր Գեւորգ Պապոյանը։

«Եթե ծանոթ լինեի միջդատական վարույթի նյութերին, կպատասխանեի ձեր հարցին»,-արձագանքեց Ռուբեն Վարդազարյանը,-ապա հավելեց,-«ավելին՝ ծանոթ չլինելը ԲԴԽ-ին թույլ է տալու անդրադառնալ այդ հարցին, եթե դրա վերաբերյալ կամ կալանքի միջնորդությունները մերժած դատավորների վերաբերյալ լինեն կարգապահական վարույթներ։ Ավելին՝ միտումնավոր չեմ ծանոթացել գործի նյութերին, որպեսզի կաշկանդված չլինեմ ու կանխակալ վերաբերմունք չդրսեւորեմ։ Ինչ վերաբերում է այլ երկրներին, չենք ուսումնասիրել, երեւի կարիքն էլ չկա»։

Գեւորգ Պապոյանը նշեց՝ փաստացի ունենք իրավիճակ, երբ Միրզոյանի հանդեպ մահափորձ է եղել, տեսանկարահանման մեջ էլ բղավում են՝ սպանեք․ «Բայց կարծես թե բան չի եղել, ձերբակալվածները կալանքից ազատված են։ Ձեր մասնագիտական գնահատականն եմ ակնկալում»։

Ռուբեն Վարդազարյանը վերահաստատեց՝ մասնագիտական գնահատական հնչեցնելու իրավասություն չունի, որովհետեւ կանխակալ կարծիք չի կարող հայտնել եւ որովհետեւ ծանոթ չի գործի նյութերին։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031