Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դատարանի ծանր վիճակը, ճանապարհները»․ ինչո՞ւ է Սյունիքի մարզի 1-ին ատյանի դատարանի նախագահը հրաժարվել թեկնածությունից

Մարտ 02,2021 16:22

Ազգային ժողովն այսօր քննարկում է ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը։ ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի եւ Արսեն Մկրտչյանի թեկնածությունները։ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի գործող նախագահ Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել։

Ինչպես հայտարարեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ զրուցել է պարոն Գրիգորյանի հետ, վերջինս պարզաբանել է․ «Հետպատերազմյան շրջանում հաշվի առնելով Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի ծանր վիճակը՝ այսօր կան երբեւէ անհրաժեշտ է համակարգել եւ ապահովել դատարանի բնականոն աշխատանքը, այդ իսկ պատճառով չեմ հավակնում ստանձնել վճռաբեկ դատարանի դատավորի թափուր պաշտոնը»։

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հետաքրրքվեց՝ խնդիրը ո՞րն է, Սյունիքում քաղաքացիական հայցե՞րն են ավելացել։ Ռուբեն Վարդազարյանը պատասխանեց․ «Հակառակը, քրեական եւ քաղաքացիական գործերը, կարելի է ասել, նվազել են։ Սակայն դատարանի բնականոն աշխատանքի կազմակերպման համար շատ ավելի ջանքեր են պետք, եւ պարոն Գրիգորյանը, ունենալով Սյունիքում աշխատելու բազմամյա փորձ, գտնում է, որ իր ներկայությունը դատարանում շատ ավելի կարեւոր է, քան վճռաբեկ դատարանում պաշտոնավարելը։ Խոսքը տեխնիկական աշխատանքների մասին է, ընդհուպ մինչեւ ճանապարհների հետ կապված խնդիրները»։

Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Անկեղծ ասած չհասկացա՝ ի՞նչն է փոխվել Սյունիքի մարզում, ճանապարհնե՞րը․․․պատճառը ո՞րն է»։ Ռուբեն Վարդազարյանն ասաց․ «Ես հրապարակեցի այն, ինչ ինձ փոխանցել էր պարոն Գրիգորյանը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031