Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը շինծու քրեական հետապնդման գործընթաց է սկսել»․ ԱԺ-ի՝ Ադրբեջանի քայլերը դատապարտող հայտարարությունը

Մարտ 02,2021 16:10

«Ադրբեջանը կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները, ՄԻԵԴ կիրառած միջանկյալ միջոցների պահանջները՝ թաքցնում է իր հսկողության ներքո գտնվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց իրական թիվը եւ ձգձգում նրանց, այդ թվում՝ կանանց անհապաղ հայրենադարձման գործընթացը»,-ԱԺ ամբիոնից այսօր ընթերցելով խորհրդարանի՝ Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարությունը՝ ասաց «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Այսօր ԱԺ-ն փակ ձեւաչափով քննարկեց «Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց հայրենադարձմանը խոչընդոտելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ» ԱԺ պատգամավորներ Թագուհի Թովմասյանի, Աննա Գրիգորյանի եւ Վարդան Աթաբեկյանի հեղինակած ԱԺ հայտարարության նախագիծը, որն ընդունելու քվեարկությունը տեղի կունենա առաջիկայում։

Թագուհի Թովմասյանի փոխանցմամբ՝ հայտարարությունում շեշտվում է, որ նշյալ անձանց Ադրբեջանը փաստացի պահում է գերու կարգավիճակում եւ զրկում դատական պաշտպանության իրավունքից։ «Ադրբեջանը շինծու քրեական հետապնդման գործընթաց սկսելով՝ փորձում է իր վերահսկողության ներքո գտնվող հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց զրկել ժնեւյան կոնվենցիայով սահմանված կարգավիճակից՝ նրանց չտրամադրելով կոնվենցիայով նախատեսված իրավունքները։ ԱԺ-ն դատապարտում է Ադրբեջանի հայատյաց, թշնամանքի քաղաքականության պայմաններում հայ ռազմագերիների հայրենադարձմանը խոչընդոտելը»,-հավելեց Թագուհի Թովմասյանը։

 

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031