Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարող է հրապարակը լեփ-լեցուն լցնել իշխանական լծակներով, բայց վստահ եմ՝ նրա կողքին մարդ չի մնա». Ռուբեն Հակոբյան

Մարտ 02,2021 16:02

«Նույն տրամաբանության մեջ է տեղավորվում»,- հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ և՛մասնակցում է Բաղրամյան պողոտայի հանրահավաքներին, և՛ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի ցույցերին՝ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների բողոքի ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն, նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:

Զուգահեռ անցկացնելով Բաղրամյան պողոտայում և Հանրապետության հրապարակում հավաքված մարդկանց կոչերի միջև՝ նա նշեց. «Բաղրամյան պողոտայում հիմնական կարգախոսն է ազգ-բանակը, Հանրապետության հրապարակում՝ Նիկոլ վարչապետ և հակահիգիենիկ դըմփ-դըմփ-հուն: Սրանով կարելի է ասել՝ ով, ինչ նպատակ է հետապնդում»:

Ըստ Ռուբեն Հակոբյանի՝ կապ չունի, որ Հանրապետության հրապարակում հավաքվել էին 10, 20 հազար մարդիկ, միևնույն է, Նիկոլ Փաշինյանը մենակ էր. «Հարթակում Նիկոլ Փաշինյանը մենակ էր, որովհետև չէի պատկերացնի, որ որևէ մեկը կարող էր ելույթ ունենալ, արդարացներ այն հայտարարությունները, որ նա անում էր»:

Ըստ Ռուբեն Հակոբյանի՝ այս ամենը լուրջ ծրագրված է եղել: Այս առիթով նա հարցրեց. «Չգիտեմ՝ քննել, հարցաքննե՞լ են հիմա Հանրային խորհրդի նախագահին, մեկ էլ պարզվում է՝ տարածվում է տեղեկություն, որ իշխանությունները երեխայի են սպանել՝ միտինգավորների, նաև զանգում են դեսպանատներ: Լավ է, որ ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ կեղծ է երևում այդ լուրը: Հստակ երևում է, որ լուրջ ծրագիր է: 2008-ի ամբողջ ընթացքում այն գաղափարախոսությունն էր, որ պետք է մոնղոլների լծից ազատվել, ատելությունը, չարությունը մարդկանց մեջ էր, գաղափարախոսությունն այն էր, որ պետք է քշենք տականք ղարաբաղցիներին, տարածություն չէին թողնում նորմալ մտքի, ինչին հետևեց տասը զոհը»:

Ըստ Ռուբեն Հակոբյանի՝ հիմա ժողովուրդը քիչ-քիչ սկսում է դառնալ քաղաքացի ու գիտակցել՝ ինչ է կատարվում. «Ի վերջո, այս լուրջ ծրագրով կարողացան ջախջախել բանակը՝ մեր բանակն արյունածոր է՝ չնայած՝ հիմքն ամուր է, քանի որ ունենք Գլխավոր շտաբ, ի վերջո, պետության անվտանգության երաշխավորը բանակն է, որը ոտքի է կանգնում»:

Ռուբեն Հակոբյանը վստահ է՝ որոշ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանի կողքին ոչ ոք չի մնալու: Նա հավաստիացրեց. «Տեսնում եմ՝ իր կողքին մարդ չկա, ինքը շատ ճչացող է: Կարող է հրապարակը լեփ-լեցուն լցնել իշխանական լծակներով, բայց խորքում ես վստահ եմ, որ նրա կողքին մարդ չի մնա: Այն տղան ճշգրիտ բնութագիր էր տվել. ուսապարկերն էլ են ուզում ազատվել նրանից, քանի որ զգում են՝ ինքն այլևս ոչ մեկ է: Ուղղակի այս մարդն իր էությամբ առանց արյուն չի ուզում գնալ: Ինչքան շուտ մեկուսացնեն, այնքան կարող ենք խաղաղ անցում կատարել իշխանության»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031