Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մարդն իր անձնական կամակատարությունների պատճառով պատրաստ է պետականություն վարի տա, կներեք ես այդ մարդուն բարոյապես չեմ հասկանում». Տարոն Սիմոնյան

Մարտ 02,2021 15:42

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը չգիտի, թե վարչապետ Փաշինյանը մասնավորապես ի՞նչ տեքստ է ուզում գրել հուշագրում, որ իրենք էլ ստորագրեն: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ եթե գրելու են՝ մենք համաձայն ենք, որ ԱԺ-ն ցրվի, այո, համաձայն են. «Մենք համաձայն ենք նաեւ, որ չենք առաջադրվի, որովհետեւ առաջնահերթ խնդիրն այն է, որ ԱԺ-ն լուծարվի: Բացի այդ, իրենք են ընտրող, իրենք վախենում էին, որ մե՞զ կընտրեն: Դա քաղաքական մանիպուլյացիա է»:

Ըստ Տարոն Սիմոնյանի, ներկայիս խորհրդարանն ունակ չէ արձագանքելու այսօրվա քաղաքական իրադարձություններին. «ԳՇ պետին ու 40 սպաներին աշխատանքից ազատելու գործընթացը մեր պետության հիմքերը խարխլող գործընթաց էր, եթե վարչապետը շարունակի պնդել եւ այդ անձինք դուրս գան աշխատանքից, մեր բանակը կգլխատվի: Սա թույլ տալ չի կարելի, սրա հետ կապված իրավական գործընթաց կա: Հուսամ ՀՀ նախագահն էլ կդիմի Սահմանադրական դատարան, որպեսզի ՍԴ-ն իր որոշումը տա: Ինչ վերաբերում է ԱԺ-ի լուծարմանը, ապա մենք բոլոր պարագաներում պատրաստ ենք գնալու դրան»:

Պատգամավորը նշեց, որ խորը հակասություններ կան բանակի սպայական կազմի ու գործող իշխանության միջեւ. «Նրանք անհաղթահարելի են համարում սա, նրանք առկա մարտահրավերին չեն կարող արձագանքել, մեկը պետք է ողջախոհություն ունենա: Եթե մարդն իր անձնական կամակատարությունների պատճառով պատրաստ է պետականություն վարի տա, կներեք ես այդ մարդուն բարոյապես չեմ հասկանում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031