ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հերքեց, որ հորդորել են աշխատակիցներին գնալ վարչապետ Փաշինյանի հրավիրած երեկվա հանրահավաքին. «Դուք չեք կարող մի դեպք մատնանշել, որ որեւէ աշխատակցի ես կամ իմ գիտությամբ որեւէ պաշտոնյա հանձնարարել է գնալ»:
Իսկ թե ինչո՞ւ է ինքը բանուգործը թողել ու հավաքին գնացել, եթե ներկա չլիներ, խնդիրնե՞ր կունենար՝ Հովհաննիսյանը պատասխանեց. «Բացարձակ, ի՞նչ խնդիրներ: Դուք ո՞նց եք կարծում, ինչ-որ մեկը ինձ հանձնարարե՞լ է հավաքին ներկա գտնվել: Ո՛չ: Թույլ տվեք ես որոշեմ, թե իմ ժամանակի որ մասն է զբաղված, որ մասը՝ ազատ, ու իմ ժամանակի որ մասը ես ինչին կարող եմ ծառայեցնել»:
Հարցին՝ առաջ քննադատում էր Փաշինյանը, որ վարչական ռեսուրս են կիրառում հավաքների ժամանակ, հիմա ձեզ սա թույլատրելի՞ է՝ Էդվարդ Հովհաննիսյանը պատասխանեց, որ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը դա ասում էր, բռնի ուժով մարդկանց էին բերում, պետական ծառայողներին մասնակից էին դարձնում հանրահավաքներին, իսկ ինքը հավաքի գնացել է իր կամքով. «Ես չունեմ նման տեղեկություններ, որ վարչական ռեսուրս կիրառվել հիմա»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ