Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի վրա պետական մեքենան և վարչապետը հսկայական ուղղակի և անուղղակի ճնշում են գործադրում. Էլինար Վարդանյան

Մարտ 02,2021 15:13

Նախագահի 3 տարբերակը

Հայաստանի պատմության մեջ ստեղծված աննախադեպ դրամատիկ իրավիճակում Նախագահը պետք է կատարի կարևոր քայլեր։

Հասկանում ենք, որ նախագահի վրա պետական մեքենան և վարչապետը հսկայական ուղղակի և անուղղակի ճնշում են գործադրում։

Բայց ուզում ենք հավատալ, որ նախագահի փորձառությունը և հարցի կարևորությունը կստիպեն նախագահին՝ չտրվել քաղաքական ճնշումներին և մանիպուլյացիաներին։

Նախագահն ունի կարճ ժամանակ և երեք տարբերակի հնարավորություն.

  • Նախագահը չի ենթարկվում ճնշումներին, գործում է իր սկզբնական որոշման տրամաբանության շրջանակում, դիմում է Սահմանադրական Դատարան։ Այնուհետև ստեղծված ճգնաժամի լուծման քաղաքական լուծումներ գտնելու նպատակով կոնսուլտացիաներ է սկսում խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, վարչապետի հրաժարականը պահանջող կառույցների և ընդդիմադիր հարթակի հետ։ Սա կլինի պետական շահով առաջնորդվող, պետական մտածելակերպ ունեցող գործչի սոլիդ որոշում, սոլիդ գործողություն։ Անկախ ՍԴ որոշումից՝ նախագահը կանի ազնիվ քայլ պատմության և հասարակության առջև։
  • Ստորագրում է ԶՈւ ԳՇ պետին ազատելու ակտը։ Եվ դա լինում է ամենամեծ վատությունը, որ կարող է անել երկրին, հասարակությանը։ Դա կբերի կտրուկ էսկալացիայի և բախումների։ Այդ դեպքում նրան ոչինչ չի մնա, քան՝ լքել Հայաստանը, քանի որ որպես քաղաքական գործիչ կզրոյանա, վարչապետի հետ կկիսի երկրում հնարավոր կոլապսի ողջ պատասխանատվությունը։
  • Չի ստորագրում ակտը, և ակտի սահմանադրականության հարցով չի էլ դիմում ՍԴ։ Պաշտոնանկության ակտը մտնում է իրավական ուժի մեջ, իսկ Նախագահը դիմում է ՍԴ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի դրույթների սահմանադրականության հարցով։ Այդ կերպ նախագահը փորձ է անում փրկել իր քաղաքական դեմքը, բայց մեծ հաշվով, խաղում է Նիկոլ Փաշինյանի խաղը։ Հասկանալիորեն՝ ՍԴ-ում հարցի քննարկումը ժամանակատար է լինելու, և բանակը ստանալու է երկրորդ և ծանր հարվածը։ Սա թեև, ըստ էության, տարբերվում է երկրորդ կետից, բայց բովանդակային առումով գրեթե կրկնում է երկրորդ կետը, և երկիրը տանում է ցնցման։ Սա կլինի ոչ այնքան ազնիվ քայլ՝ երկրի, բանակի և հասարակության հանդեպ, և կստացվի, որ նախագահն առաջնորդվում է ավելի շատ անձնական շահերով՝ մի կողմ թողնելով պետական շահը։

Էլինար ՎԱՐԴԱՆՅԱՆ
Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031