Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակչությանը տարհանելու պարտականությունը ոչ պատշաճ կատարելու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ Արցախի դատախազությունում քրեական գործ է հարուցվել

Մարտ 02,2021 15:24

Սույն թվականի փետրվարի 19-ին ԱՀ գլխավոր դատախազություն է ուղարկվել 2020թ․ սեպտեմբերի 27-ից ԱՀ դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում քաղպաշտպանության գործառույթներն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից քաղաքացիական պաշտպանության մասին ԱՀ օրենքով սահմանված՝ բնակչությանը տարհանելու պարտականությունը ոչ պատշաճ կատարելու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի փոխարինողի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները։

Նկատի ունենալով, որ պատերազմի ընթացքում ադրբեջանցիների կողմից ԱՀ մի շարք համայնքներում սպանվել և գերեվարվել են քաղաքացիական անձինք, ուստի հիշյալ անձանց տարհանման պարտականության կատարման պատշաճությունը քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգելու համար ԱՀ ՄԻՊ կողմից դատախազություն ներկայացված փաստական տվյալների հիման վրա 01․03․2021թ․ ԱՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով բաժնում հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Նույն օրը նախաքննության կատարման համար քրեական գործը ըստ քննչական ենթակայության ուղարկվել է ԱՀ քննչական կոմիտե։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Արցախի Հանրապետության Դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031