Արցախում գործող հասարակական կազմակերպությունների կողմից 10.12.2020թ. ԱՀ գլխավոր դատախազություն ներկայացված հանցագործության մասին համատեղ հաղորդման քննարկման արդյունքում գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ԱՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով /Սահմանադրական կարգը տապալելը/ նախատեսված հանցագործության հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվելու է հիշյալ բաժնի քննիչներից ձևավորված քննչական խմբի կողմից:
Քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքի ու արդյունքների վերաբերյալ դատախազությունը հանրությանը պարբերաբար կտրամադրի տեղեկատվություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Արցախի Հանրապետության Դատախազություն