ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հարցազրույց է տվել Ալ Արաբիա հեռուստաընկերությանը, որի ընթացքում ներկայացրել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական և տնտեսական իրավիճակը։
Նախարարը հիմնականում անդրադարձել է հետևյալ թեմաներին.
– Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և իշխանությունները ձևավորվել են արդար և թափանցիկ ընտրությունների արդյունքում՝ ստանալով ընտրողների ավելի քան 70%-ի աջակցությունը,
– Երևանում տեղի ունեցող ակցիաներն ու հանրահավաքները քաղաքական գործընթացի մաս են, և իշխանությունները՝ իրավիճակի հանգուցալուծման նպատակով, պատրաստակամ են շարժվել կառուցողական բանակցությունների ճանապարհով,
Կարդացեք նաև
– ԳՇ ղեկավարի և մի խումբ գեներալների կողմից արված հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԶՈՒ ստորաբաժանումներին և ղեկավարներին հրամայել է զբաղվել պետության և սահմանների պաշտպանության ու անվտանգության ապահովման հարցերով’ համաձայն ՀՀ սահմանադրության,
– Արցախի հարցի շուրջ եռակողմ հայտարարության մասին հարցին ի պատասխան նախարարը մտահոգություն է հայտնել, որ ադրբեջանական կողմը երկարաձգում է գերիների վերադարձը, նաև նշել, որ կարևորագույն այդ խնդրի շուրջ բանակցությունները շարունակվում են և հույս հայտնել, որ հարցն արագ կհանգուցալուծվի,
– Նախարարը նաև ընդգծել է, որ Հայաստանում բոլոր ինստիտուտներն ու ենթակառուցվածքներն աշխատում են բնականոն ռեժիմով, պետական բոլոր մարմինները լիարժեքորեն իրականացնում են իրենց գործառույթները,
– Տնտեսական իրավիճակի մասով նշվել է վերջերս իրականացված 750 մլն դոլար եվրոբոնդերի թողարկման և տնտեսության վերականգնման դրական ազդակների մասին։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն