Այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի (Շենգավիթի նստավայր) բակում բողոքի ցույց են անում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները:

Supporters of the RA second president Robert Kocharyan have blocked the Arshakunyats Avenue demanding RA PM’s resignation in Yerevan, Armenia
Դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ կշարունակվի սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի քննությունը:
Քիչ առաջ դատարան ժամանեց Սեյրան Օհանյանը: Նրան դատարանի բակում հավաքված աջակիցները դիմավորեցին ծափողջույններով:
Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մոտեցավ դատարանի բակում հավաքված անձանց ու ասաց. «Շնորհակալ ենք, որ այստեղ եք, շնորհակալ ենք, որ մեզ հետ եք»:
Կարդացեք նաև
Դիմելով ցույցի մասնակիցներին՝ հարցրեց՝ հո չե՞ք սպասելու: Նրանք պատասխանեցին, որ սպասելու են: Սեյրան Օհանյանն արձագանքեց. «Ես գտնում եմ, որ մենք գնանք մեր գործին, դուք էլ գնացեք ձեր գործերին: Ես համարում եմ, որ ամեն երեքշաբթի այստեղ աշխատանքի ենք գալիս: Մենք գնանք, քանի որ մենք երկար ենք մասնակցելու այս աշխատանքի ժամին: Մենք միասին հասնելու ենք հաջողության»:

Supporters of the RA second president Robert Kocharyan have blocked the Arshakunyats Avenue demanding RA PM’s resignation in Yerevan, Armenia
Այս խոսքերից հետո ցուցարարները գոչեցին. «Ազգ-բանակ, հաղթանակ»:

Supporters of the RA second president Robert Kocharyan have blocked the Arshakunyats Avenue demanding RA PM’s resignation in Yerevan, Armenia
Քաղաքացիները նաև մի քանի րոպեով փակեցին Արշակունյաց պողոտան: Նրանք հայտարարում են. «Այսօրվա անօրինական իշխանությունը փորձում է դատել ազգի հերոսներին, այն մարդկանց, որոնք ազատագրել են Շուշին»:

Supporters of the RA second president Robert Kocharyan have blocked the Arshakunyats Avenue demanding RA PM’s resignation in Yerevan, Armenia
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանն էլ հայտարարեց՝ վաղը՝ ժամը 16.00-ին, Բաղրամյան պողոտայում Հայրենիքի փրկության շարժումը կիրականացնի հերթական հանրահավաքը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ