ԱԺ լիագումար նիստում այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվեց կառավարության հեղինակած՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացումների նախագիծը։ Ինչպես զեկուցեց ՊԵԿ նախագահի տեղակալ Արշակ Գասպարյանը՝ ՊԵԿ օպերատիվ ստորաբաժանման աշխատակիցներին թույլատրվում է իրականացնել օպերատիվ միջոցառումներ, սակայն գործող օրենքով՝ մարտական զենք կրելու եւ օգտագործելու իրավունք ունեցող պետական մարմինների ներկայացուցիչների ցուցակում ներառված չեն ՊԵԿ աշխատակիցները, ուստի փոփոխությունը միտված է սրան։
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը, որը նախագծի հարակից զեկուցողն է, նշեց, որ այս ընթացքում պատգամավորներից առաջարկներ չեն ներկայացվել։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ