ԱԺ լիագումար նիստերի օրակարգում ընդգրկված՝ ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցն այսօր հետաձգվեց։ Ինչպես հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, բարձրագույն դատական խորհրդի գրության համաձայն՝ երեք թեկնածուներից մեկը՝ Սամվել Գրիգորյանը, ինքնաբացարկ է հայտնել, ինչն անհնար է դարձնում հարցի քննարկումը, քանի որ ԱԺ-ն երեք թեկնածուների միջեւ պետք է ընտրություն կատարի։
Հիշեցնենք, որ բարձրագույն դատական խորհուրդը վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի եւ Արսեն Մկրտչյանի թեկնածությունները։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ