ՀԲԸՄ Մանուկյան Դեմիրճյան վարժարանի 11-րդ դասարանի աշակերտների ֆիլմը Cable -Satellite Public Affairs Network (CSPAN)-ի կողմից կազմակերպված վավերագրական ֆիլմի մրցույթի լավագույն 15 ֆիլմերի շարքում է:
Մրցույթը հնարավորություն է տալիս աշխարհի դպրոցականներին՝ բարձրաձայնել իրենց մտահոգող խնդիրների մասին և ինչու չէ՞, նաև լուծումներ առաջարկել՝ 5-6 րոպե տևողությամբ ֆիլմում:
Մրցույթին ամեն տարի մասնակցում է 2000-3000 դպրոցական Ամերիկայի Միացյալ նահանգներից և աշխարհի տարբեր ծայրերից։
Այս տարվա թեման է՝ վերհանել այն հրատապ խնդիրը, որին ԱՄՆ նախագահը և ԱՄՆ կոնգրեսը պետք է ուշադրություն դարձնեն 2021 թվականին:
Կարդացեք նաև
ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի 11-րդ դասարանի աշակերտներ Սոֆիա Գևորգյանը և Անահիտ Մալումյանն իրենց ֆիլմով ևս մեկ անգամ բարձրաձայնել են աշխարհի բոլոր հայերին հուզող խնդրի մասին: ԱՄՆ նախագահին և ԱՄՆ-ին իրենց առաջադրած հրատապ խնդիրը Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է:
Քվեարկությունը սկսված է: Մինչև մարտի 6-ը ամեն օր կարելի է քվեարկել Երևանի ժամանակով մինչև 12:00-ն:
Ձեր քվեարկության շնորհիվ հայուհիները կարող են արժանանալ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին։ Քվեարկելու համար սեղմեք այս հղումը, գտեք մեր աղջիկների պատրաստած ֆիլմը եւ քվեարկեք:
Ֆիլմը կարող եք դիտել այս հղման ներքո: