«Հարգելի խորհրդարան, եթե նկատել եք, երկրում ճգնաժամ է, ծայրահեղ ներքաղաքական ճգնաժամ, որը հանգուցալուծման կարիք ունի։ Խորհրդարանական կառավարման երկրում խորհրդարանը չի կարող «հավելվածի» կարգավիճակ ունենալ»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։
Նա նշեց․ «Առաջարկում եմ հանգամանքից դառնալ գործոն։ Ձեռնարկեք միջոցներ։ Քաղաքական մեծամասնությանն է խոսքս ուղղված։ Չարաբաստիկ քաղաքական մենաշնորհի առկայությունը մեզ թույլ չի տալիս ձերբազատվել ռազմական դրությունից, ինքնալուծարվել, վարչապետին անվստահություն հայտնել։ Հանգուցալուծման բերեք, որ ունենանք արտահերթ ընտրություններ։ Սա օրակարգային հարց դարձրեք»։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսպես արձագանքեց․ «Հանգուցալուծման տարբերակներ առաջարկվել են այդ թվում վարչապետի կողմից։ Կարելի է նստել, պայմանավորվել եւ հանգուցալուծումը գտնել»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ