Լրահոս
Օրվա լրահոսը

Հարութ Սասունյան. Եթե առիթ ունենայի Փաշինյանին խորհուրդ տալու, կոչ կանեի զանգվածային հավաք չկազմակերպել և փորձել շատ լռելյայն խորհրդակցություններ կազմակերպել. «Ժամանակ»

Մարտ 02,2021 10:36

«Ժամանակ»-ի հարցերին պատասխանել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը:

Հայաստանում ստեղծված իրավիճակը ինչի՞ կարող է հանգեցնել: Մի կողմից՝ տեսնում ենք իշխանության կազմակերպած հանրահավաք, մյուս կողմից՝ ընդդիմության: Այս իրավիճակը պայթյունավտա՞նգ է՝  ըստ Ձեզ:

– Անշուշտ պայթյունավտանգ է, և դա է պատճառը, որ մտահոգ ենք: Հակադրությունը շատ լարված է, ամեն կողմից շատ ծայրահեղ խոսքեր են հնչեցնում իրար հասցեի: Երբ պատերազմն ավարտվեց շատ վատ հետևանքով, ես վերջին ամիսներին խորապես մտահոգ էի, որ վատ կացությունը կարող է ավելի վատ լինել: Մի բան է՝ պատերազմը պարտվել թշնամու հարձակումների տակ, մեկ այլ բան է՝ մենք իրար դեմ դուրս գանք, ճամբարների բաժանվենք ու սկսենք իրար վնաս տալ: Դա շատ ավելի վատ է, քան թշնամու հասցրած վնասը: Վախենամ, որ եթե այս հավաքները շարունակվեն երկու կողմերից, կարող են լուրջ բախումներ տեղի ունենալ, և շատ ավելի վատ իրավիճակ ստեղծվի: Եթե ես առիթ ունենայի պարոն Փաշինյանին մի խորհուրդ տալու, կոչ կանեի ոչ մի զանգվածային հավաք չկազմակերպել և փորձել շատ լռելյայն խորհրդակցություններ կազմակերպել, հանդարտեցնել մթնոլորտը: Որովհետև ամեն անգամ, երբ զանգվածային հավաքներ են լինում, փողոցներում քայլում են, վանկարկում են զանազան կոչեր, դա ավելի դրդում է բոլորին, ավելի զգացական են լինում: Վախենամ՝ սա լավ ավարտ չունենա:

Սիրանույշ ՊԱՊՅԱՆ
Հոդվածն
ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031