Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞րն է Հայաստանի անելիքը: Մեզ վրա ճնշումներ կլինեն, բայց լուծում, ի վերջո, կա». Կարեն Ադոնց. «Հայաստանի Հանրապետություն»

Մարտ 02,2021 10:11

«Մեզ անհրաժեշտ է տնտեսությունն արագ ոտքի հանել։ Ինչպե՞ս։ Մասնագիտական համայնքի ամենատարբեր գնահատականներ ու առաջարկներ «ՀՀ»-ն ներկայացրել է։ Այո, հստակ ռազմավարություն է պետք, աշխատանքային պլան։ Դա էլ ենք ներկայացրել։ Հստակ է նաեւ, որ ճիշտ քայլերի համար մեզ պետք է հասկանալ, թե մեր տարածաշրջանում ինչ քաղաքատնտեսական շահեր են բախվում։ Տնտեսագետ Կարեն Ադոնցն, օրինակ, մեր տարածաշրջանում գլոբալ շահերի «քարտեզագրում» է արել։

Օրինակ, ո՞րն է Արեւմուտքի շահը մեր տարածաշրջանում, պատերազմի հետեւանքով Թուրքիան եւ Ադրբեջանը հետագա քայլերի համար ինչ «պլացդարմ» են ստացել եւ այլն։

Հայաստանի անելիքները հասկանալու համար տնտեսագետ Կ․ Ադոնցը նախ նշում է այն հանգամանքները, որոնց հետ մենք պարտադրված ենք հաշվի նստել․ «1. Եթե մենք շարունակում ենք անտեսել իրավիճակի լրջությունը, շարունակում ենք մնալ թույլ, գործել սխալներով, վարել անհեռատես ու աննպատակ քաղաքականություն (նախ եւ առաջ տնտեսական), ապա պետք է հստակ գիտակցենք ու հաշիվ տանք մեզ՝ սա անխուսափելիորեն բերելու է մեզ պետության կորստի։

2. Սյունիքի եւ հատկապես՝ «Մեղրիի միջանցքի» մասով։ «Մեղրիի միջանցքը» մշտապես գտնվելու է գլոբալ խաղացողների ուշադրության կենտրոնում, պայմանավորված երեք շարժառիթներով՝ ա) հակաիրանական ուժերի (ոչ թուրքական) տեղակայման նոր «պլացդարմ» ձեւավորելու նպատակադրմամբ, բ) ադրբեջանական տարածքների ֆիզիկական միասնականացման նպատակով, գ) թուրք-ադրբեջանական տարածքները աշխարհագրորեն միավորելու նպատակով»։

Հասկանալի է, որ մեզ վրա ճնշումներ կլինեն։ Բայց, այնուամենայնիվ, լուծում, ի վերջո, կա։ Ըստ այդմ, ո՞րն է Հայաստանի անելիքը…»։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Նյութն ամբողջությամբ` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031