Կատարվողի խորքային պատճառները խիստ անձնական են և պայմանավորված են առաջին հերթին ու առավելապես՝ Նիկոլ Փաշինյանի անձնական որակներով կամ դրանց բացակայությամբ, աշխարհայացքով կամ դրա բացակայությամբ, արժեքային համակարգով կամ դրա բացակայությամբ։ Ինչպես իր իշխանության շուրջ երեք տարիներին, այնպես էլ դրանից շատ առաջ նա իր գործունեությամբ ցույց է տվել, որ առաջնորդվում է «նպատակն արդարացնում է միջոցները» հակահումանիստական սկզբունքով։ Տարիներ շարունակ նրա համար գերնպատակ է եղել իշխանության հասնելը, և այդ ճանապարհին նա կանգ չի առել ոչնչի, առանց բացառության, ոչնչի առաջ։
Հիմա գերնպատակը իշխանության պահպանումն է, և իր տեսակի հանգույն՝ նա կրկին կանգ չի առնում ու կանգ չի առնելու ոչնչի առջև։ Նա դա ապացուցում է ամեն օր․ պե՞տք է հանուն սեփական արկածախնդիր հայտարարության արդարացման՝ զոհաբերել բանակի հեղինակությունը՝ նա պատրաստ է դրան, անհրաժե՞շտ է հանուն իշխանության ուժի ցուցադրության՝ գործի դնել հանրապետության ողջ վարչական ռեսուրսը ու բոլոր հնարավոր մեթոդներով լցնել Հանրապետության հրապարակը՝ ստեղծելով քաղաքացիական բախման մեծագույն վտանգ՝ ոչ մի խնդիր, Նիկոլ Փաշինյանը պատրաստ է նաև դրան:
Պե՞տք է՝ նա պատրաստ է անգամ ձայնով լացել հրապարակում՝ հուզված ղեկավարի բեմականացված կերպարի մեջ մտնելու համար, ու եթե պետք է նաև, նա պատրաստ է իբրև թե Մարտի 1-ի զոհերի ոգեկոչմանը նվիրված, այսինքն՝ սգո երթն առաջնորդել ղալմաղալի ու գոռգոռոցի ներքո, ինչպես արդեն մեկ անգամ արել է Եռաբլուր այցելելիս։
Հայաստանում այսօր ստեղծված գերպայթյունավտանգ իրավիճակն իրականում ոչ թե քաղաքական, այլ խիստ անձնային դրդապատճառներ ունի։ Հայաստանը գործնականում պատանդ է դարձել մեկ մարդու քմահաճույքներին ու կամակորությանը, ով ընդհուպ մտագարության աստիճանի պատրաստ է ամեն ինչի՝ իշխանությունը պահպանելու համար։
Կարդացեք նաև
Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում