Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետության հրապարակում իշխանության հանրահավաքի մասնակիցների քանակը վստահաբար եղել է ոչ պակաս, քան 21,000 և ոչ ավել, քան 25,500 մարդ

Մարտ 01,2021 23:45

2021 թվականի մարտի 1-ին, Երևանի Հանրապետության հրապարակում ժամը 18։30-ից մեկնարկել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեղում իրականացրել է հանրահավաքի աերոնկարահանում՝ մասնակիցների քանակը պարզելու համար։

Հարկ է նշել, որ հանրահավաքի ժամով պայմանավորված՝ նկարահանումն իրականացվել է հանրահավաքի մեկնարկի ժամից ընդամենը 24 րոպե անց՝ մթությունից խուսափելու և հետագա հաշվարկը հնարավոր դարձնելու համար։ Նկատենք, որ դրանից հետո՝ հավաքի ընթացքում, մասնակիցների քանակն էապես ավելացել է, սակայն մթության պատճառով ավելի ուշ ժամի անհատական հաշվարկ իրականացնել չի հաջողվել։

Ըստ այդմ, 18։54-ին արված աերոլուսանկարի անհատական հաշվարկի, ինչպես նաև ավելի ուշ արված լուսանկարների հաշվարկի հիման վրա կարող ենք պնդել, որ Հանրապետության հրապարակում հանրահավաքի մասնակիցների քանակը վստահաբար եղել է ոչ պակաս, քան 21,000 և ոչ ավել, քան 25,500 մարդ։

Հաշվարկը ստուգելու համար նկարը կարող եք ներբեռնել այստեղից։ Կից ներկայացնում ենք նաև լուսանկար հանրահավաքի ընթացքից՝ արված ժամը 19։39-ին։

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աշխատում է մեծ հանրահավաքների մասնակիցների հաշվարկի մեթոդաբանությունը բարելավելու և առավել ճշգրիտ տվյալներ ստանալու ուղղությամբ։

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031