ԻՔՄ հաղորդագրությունը մարտի 1-ի ընդդիմության հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ
Այսօր՝ 2021 թվականի մարտի 1-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում ժամը 18։00-ից մեկնարկել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերի՝ «Հայրենիքի փրկության շարժման» հրավիրած հանրահավաքը։
Հիշեցնենք, որ նշված ուժերը փետրվարի 25-ից փակել են Բաղրամյան պողոտայի՝ Ազգային ժողովին հարող հատվածը։
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի տվյալներով ժամը 18։19-ի դրությամբ Բաղրամյան պողոտայի՝ ցուցարարների կողմից փակված տարածքում գտնվել է շուրջ 5000 մարդ։
Կարդացեք նաև
Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։
Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
ինչու՞ ոչ 18։17 կամ 18։21.
Առավո՛տ, դուք իբրեւ լուրջ աղբիւր, կը բաւէ այս անիմաստ անխելք տեղեկատուութիւնները վերատպէք։
Հարգելի Հայկ Համբարձումյան, եթե մինչեւ տեքստի վերջը նայեք, կնկատեք, որ սա «Առավոտ»-ի տեղեկատվությունը չէ, այլ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ի մամլո հաղորդագրությունը՝ ուղարկված բոլոր ԶԼՄ-ներին:
յարգելի էմմա Գաբրիելյան,
միթէ առավօտը ստիպուած է վերատպել որեւէ հաղորդագրութիւն, որ իրեն ղրկուի՞։
հաւաքի մը միայն (մօտաւոր) առաւելագոյն քանակը իմաստ կրնայ ունենալ, օրինակ իբր քարոզչութիւն կամ նկարագրութիւն։ կամայական ժամ/քանակները ծիծաղելի են եւ իբրեւ միայնակ թիւ՝ անիմաստ։