Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Պետրոսյան. «Բանակին բութ գործիքի տեղ ընդունել ու ասել՝ դու իրավունք չունես քաղաքական կարծիք հայտնել, ճիշտ մոտեցում չէ»

Մարտ 01,2021 19:45

ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը այսօր մեկնաբանել է վարչապետի հրաժարականը պահանջող ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունը որպես ռազմական հեղաշրջման փորձ որակելու ջանքերը:

«Բանակն իր քայլն ավելի շուտ պետք է աներ՝ նոյեմբերի 9-ից անմիջապես հետո: Եթե բանակն իշխանության հետ չէ, իշխանությունն անելիք չունի: Բանակը ճաշարան կամ ինչ-որ գործարան չէ: Ու բանակին բութ գործիքի տեղ ընդունել, ասել՝ դու իրավունք չունես քաղաքական կարծիք հայտնել, այդպես չէ:

ՀՀ սահմանադրության 1-ին հոդվածն ասում է այն մասին, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է: Ինքնիշխանություն ապահովող կառույցները պետք է իրավունք ունենան մասնակցել այդ ինքնիշխանության կայացմանը: Եթե բանակն առաջինն է բացել դավաճանությունը, հենց սկզբում արտահայտվելու բարոյական պարտականություն ուներ: Ի՜նչ հեղաշրջման մասին է խոսքը: Բանակը զգացել է, որ լքված է դավաճանված է: Ի՞նչ է բանակը: Մեր երեխաները, մեր եղբայրները չե՞ն: Այսինքն, մեր երեխեքը, եղբայրները , ընկերները գնան առանց սնունդի, զրահաբաճկոնի կանգնեն, վառվե՞ն ու բանակն ընդհանրապես իրավունք չունենա՞ դիրքորոշում արտահայտելու: Որպես իրավաբան եմ ասում: Ռազմական հեղաշրջման փորձ ընդհանրապես գոյություն չունի: Այստեղ կա ընդամենը եղած իրավիճակին համարժեք արձագանքելու ցանկություն ու այդ ցանկության դրսեւորում Օնիկ Գասպարյանի կողմից, ինչը ես անձամբ ողջունում եմ:

Երկու օր առաջ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցանկություն էր հայտնել հանդիպել մեր՝ անկախ պատգամավորներիս հետ եւ մեր կարծիքը լսել: Եվ ես անձամբ նրան ասել եմ, որ իրեն շատ եմ քննադատել, բայց հիմա հորդորում եմ օգտվել իրեն տրված վերջին շանսից, չընկալվել որպես  վարչապետի աթոռին սոսնձված անձնավորության կամակատար: Ասել եմ նաեւ, որ սահմանադրության այն նորմը, որ նախագահը հետեւում է սահմանադրության պահպանմանը, պետք չէ սահմանափակ մեկնաբանման ենթարկել: Դա շատ լայն լիազորություն է: Այսինքն, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ամեն մի գործողություն, որն առերեւույթ հակասում է ՀՀ սահմանադրությանը, հանրապետության նախագահը իրավունք ունի դրա սահմանադրականությունը վիճարկել: Մենք պետք է մի եզրահանգման գանք, որ բանակը, ի դեմս ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի իր այդ հայտարարությամբ բացարձակապես չի խախտել որեւէ օրենքի դրույթ: Հիշեցնում եմ, բանակն է չէ՞ ինքնիշխանության ապահովողը: Ուրեմն, բանակն իրավունք ունի բարձրաձայնել այն խնդիրները, որոնք սպառնում են ինքնիշխանությանը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031