«Բանակն այսօր մեր անվտանգության, մեր պետականության երաշխավորն է, եւ ովքեր բանակի կողքին չեն, նրանք մեր պետականության կողքին չեն»,- Բաղրամյան պողոտայում, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Պատգամավորի գնահատմամբ, պետական համակարգն այսօր կաթվածահար վիճակում է. «Որեւէ մեկը չի աշխատում»: Միքայել Մելքումյանը հնարավոր է համարում Հայաստանի ողնաշարն ուղղելը, դիմակայել ներքին եւ արտաքին մարտահրավերներին, բայց Նիկոլ Փաշինյանի օրոք դա անհնար է:
Նա նաեւ ասաց, որ Հայաստանի տնտեսական ցուցանիշներն այս պահին արդեն իսկ հուսադրող չեն. «Կարճ ժամանակ անց մենք ֆինանսական, տնտեսական կոլապսի ենք գալու: Արդեն հունվարի ցուցանիշներն էլ են դա ցույց տալիս»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ