Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր, այդ թվում՝ ներդրումների ներգրավման ու ֆինանսական հնարավոր օժանդակության առումով

Մարտ 01,2021 18:24

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 1-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Հանդիպմանը ներկա էր նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։

Նախարարը ողջունել է դեսպանին և նշել, որ հայ-ֆրանսիական հարաբերություններն առանձնահատուկ բարեկամական բնույթ են կրում, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային դժվար ժամանակահատվածում Հայաստանի կողքին լինելու և հումանիտար աջակցություն ցուցաբերելու համար:

Հանդիպմանը քննարկվել են հայ–ֆրանսիական տնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր, այդ թվում նաև՝ ներդրումների ներգրավման ու ֆինանսական հնարավոր օժանդակության առումով:

Երկուստեք կարևորվել է տնտեսության բնագավառում համատեղ ծրագրերի իրականացումը: Նշվել է, որ առկա է տնտեսական փոխգործակցության մեծ ներուժ և դրա իրացման գործում կարևորվել է ֆրանսիական բիզնեսի ներկայացվածության ընդլայնումը մեր երկրում, Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության գործունեությունն ու իրականացվող ծրագրերի շարունակականության ապահովումը:

Զրուցակիցները հեռանկարային են համարել փոխգործակցությունը տնտեսության տարբեր ճյուղերում, այդ թվում՝ տրանսպորտի, ջրամբարաշինության, գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության, հանրային հատվածի թվայնացման, վենչուրային ֆոնդերի, թվային նորարարությունների, ինչպես նաև տարածաշրջանային կոմունիկացիաների ոլորտներում։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը նշել է, որ պատրաստ է սերտորեն համագործակցել Հայաստանի կառավարության հետ՝ երկկողմ ծրագրերի իրականացման, հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացման և երկու երկրների տնտեսական կապերի ընդլայնման նպատակով:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի ուղղությամբ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031