Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Համերաշխությունը պետք է լինի մեր երկխոսությունը. Լիտվայի հայերի միության ղեկավար

Մարտ 01,2021 18:08

Լիտվայի հայերի միության ղեկավար Արայիկ Թունյանը հայտարարել է, որ հայկական համայնքն իր մտահոգությունն է հայտնում Հայաստանի պետականության համար օրհասական օրերին պետական մարմինների միասնությունը խաթարող, Հայաստանի կառավարելիությանը վնասող գործընթացների կապակցությամբ:

«Լիտվայի հայերի միությունը հայ ժողովրդին կոչ է անում միանալ ոչ թե ապակառուցողական և պետության հիմքերը խարխլող օրակարգերին, այլ ազգային և պետական ինստիտուտները միավորող, ստեղծարար ներուժը համախմբող կառուցողական գործընթացներին։ Պետական իշխանության ձևավորման հարցի լուծման միակ ողջամիտ և օրինական եղանակը ժողովրդի ազատ կամարտահայտության միջոցով պետական ինստիտուտների ձևավորումն է։ Միասնություն և ողջախոհություն բոլորիս», – նշված է հայտարարության մեջ։

Այս հայտարարությանն արդեն սկսել են միանալ սփյուռքում գործող տարբեր կառույցներ։

«Մենք համարում ենք, որ կողմերը պետք է նստեն սեղանի շուրջ և պայմանավորվածություն ձեռք բերեն։ Կառույցները քանդել չի կարելի։ Այսօր մենք այնպիսի իրավիճակում ենք, որ համերաշխությունը պետք է լինի մեր երկխոսությունը», – «Հայերն այսօրի» հետ զրույցում ասաց Արայիկ Թունյանը։

Լիտվայի հայերի միության ղեկավարն ընդգծեց, որ համամիտ են ՀՀ վարչապետի այն հայտարարությանը, որ պետք է դադարեցնել անհնազանդության ակցիաները և երկխոսություն սկսել։

Հայերն այսօր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031