Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը ներքաղաքական հարցերով Ռուսաստանին չի դիմել. Վալենտինա Մատվիենկո

Մարտ 01,2021 19:01

Հայաստանը չի դիմել Ռուսաստանին երկրի ներքին իրավիճակի հարցում օգնության խնդրանքով: Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

«Այն, ինչ կատարվում է Հայաստանում, Հայաստանի ներքին գործն է: Հայաստանի ղեկավարությունից, իմ գործընկերոջից (Հայաստանի ԱԺ նախագահից-խմբ.) Ռուսաստանին ուղղված որևէ խնդրանք չի եղել»,- ասել է Մատվիենկոն՝ վստահեցնելով, որ Ռուսաստանը չի միջամտում այլ երկրների ներքին գործերին:

Նա նաև նշել է, որ Ռուսաստանն անհանգստությամբ հետևում է Հայաստանում ստեղծված իրավիճակին և շահագրգռված է, որպեսզի այն շուտափույթ կարգավորվի:

«Իհարկե, մենք տագնապով հետևում ենք այդ ամենին: Եվ մենք շահագրգռված ենք, որպեսզի Հայաստանում իրավիճակը հնարավորինս արագ կայունանա: Դա կարևոր է հենց Հայաստանի, հայ ժողովրդի համար, դա, անկասկած, կարևոր է նաև տարածաշրջանում կայունության համար»,- ասել է Մատվիենկոն:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031