Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը
Անկեղծ ասած, զարմանում եմ, երբ հայտարարություններ եմ կարդում բանակի կողքին լինելու վերաբերյալ։ Մենք այդ ե՞րբ հասցրեցինք բանակից հեռանալ, որ հիմա էլ կրկին կանգնում ենք կողքին։
Բանակը ես եմ, բանակը բոլորս ենք, բանակը ազգինն է։ Հայոց բանակը Հայաստանի Հանրապետության անկախության ու պետականության միակ երաշխավորն է, իսկ Օնիկ Գասպարյանին համարում եմ գեներալի, զինվորականի ու հայրենասիրության բացառիկ օրինակ։
Փառք հայոց բանակին:
Կարդացեք նաև