ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԵՆԹԱՐԿՎԵԼ ԱՊԻԿԱՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԻՆ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետ՝ գեներալ, գնդապետ պարոն Օնիկ Գասպարյանին հրամանատարական և ամբողջ սպայական կազմին
«ՀԱՅԱՀԱՎԱՔ» Շարժումն իր բազմահազար աջակիցներով և հետևորդներով հանդերձ, իրենց համախոհությունն ու զորակցությունն են
հայտնում Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերին, ՀՀ ՊՆ Գլխավոր Շտաբին, մեր քաջարի գեներալներին և սպայական կազմին
մեր հայրենիքի և ազգի համար այս ծանրագույն և ճգնաժամային պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, հայ ազգի, հայ
ժողովրդի կողքին կանգնելով, հայրենիքի ճակատագրի հանդեպ հայ սպային վայել պատասխանատվություն և վճռականություն ցուցաբերելու համար:
Այսօր, երբ մեր երկրի սահմաններ ի վտանգված լինելու հետ, միաժամանակ դրված է մեր պետականության, ինքնիշխանության, մեր
հայրենիքի անկախության և ընհանրապես ՝ գոյապահպանության հարցը, ո՞վ, եթե ոչ մեր անվտանգության ամենագլխավոր երաշխավոր Հայոց Բանակը պետք է պաշտպանի մեր ժողովրդին ու մեր երկիրը:
Կարդացեք նաև
Ներկա քաղաքական իշխանությունների դրսևորած անհեռատես, անպատասխանատո և նույնիսկ արկածախնդիր գործողությունների, հետևանքով մեր երկիրն անթույլատրելիորեն ներքաշվեց պատերազմի մեջ:
Այդ նույն կառավարության և քաղաքական իշխանությունների անհավասարակշիռ ու դիլետանտ կառավարման արդյունքում, մեր
անպարտ բանակը ստիպված եղավ զիջել դիրքերը և նահանջել:
Վերլուծելով և գնահատելով ամբողջ իրավիճակը, «ՀԱՅԱՀԱՎԱՔ» Շարժումը գտնում է, որ պատերազմը չի ավարտվել:
Ավելին՝ ակնհայտ է, որ բացի քաղաքական նահանջներից մենք շարունակում ենք կրել տարածքային կորուստներ:
Բանակը գիտակցաբար հեղինակազրկվում բարոյազրկվում և կազմաքանդվում է ՀՀ կառավարության և, մասնավորապես, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Բանակի կողմից ներկա վարչապետին ներկայացված հրաժարականի պահանջը բխում է առաջին հերթին, ամբողջ հայ ազգի Հայաստանի հասարակության և Հայաստանի Հանրապետության պետական շահերից և ոչ թե սպայական կազմի, ինչպես ոմանք փորձում են նենգափոխել:
Մենք հավատացած ենք, որ մեր պանծալի Բանակը իր փառապանծ գեներալների, սպաների և ամբողջ զինված ուժերի հետ միասին այս
անգամ ստիպված չեն լինի իրենց դիրքերը զիջել երկիրը կործանման տանող քաղաքական իշխանությանը:
«ՀԱՅԱՀԱՎԱՔ» Շարժում