Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց Ադրբեջանում պահվող գերիների վերաբերյալ հայտարարության նախագծին

Մարտ 01,2021 17:16

«Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց հայրենադարձմանը խոչընդոտելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ» ԱԺ պատգամավորներ Թագուհի Թովմասյանի, Աննա Գրիգորյանի եւ Վարդան Աթաբեկյանի հեղինակած ԱԺ հայտարարության նախագիծը մարտի 1-ին քննարկվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում:

Հարցի զգայունությունը հաշվի առնելով՝ ընդունվեց հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի՝ քննարկումը փակ ընթացակարգով անցկացնելու առաջարկը:

Նշենք, որ հեղինակների գնահատմամբ՝ 2020-ի դեկտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ-ի ընդունած ուղերձից անցել է շուրջ 3 ամիս, սակայն Ադրբեջանը դեռեւս չի վերադարձրել իր վերահսկողության ներքո գտնվող գերեվարված զինվորականներին եւ քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց:

Հայտարարության նախագծի հեղինակների նպատակն է խորհրդարանական երկրի թիվ մեկ մանդատ ունեցող կառույցի կողմից դատապարտել Ադրբեջանի պահվածքը: Ու նաեւ միջազգային կառույցների, միջազգային հանրության ու իրավապաշտպան կազմակերպությունների հետ համատեղ ճնշման միջոցով նպաստել Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող բոլոր ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձման մարդասիրական գործընթացը կյանքի կոչելուն:

Նախագծի համահեղինակ Թագուհի Թովմասյանը տեղեկացրեց, որ իրենք ընդունել են ԱԳՆ-ի առաջարկները, ներկայացրել լրամշակված տարբերակ, որին հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031