Լրահոս
Օրվա լրահոսը

Հավաքներին մասնակցելու հարկադրանքի ենթարկվող աշխատողներին իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով ձևավորվել է փաստաբանների խումբ

Մարտ 01,2021 17:08

Հաշվի առնելով հանրային տիրույթում առկա լայնածավալ տեղեկությունները առանձին գործատուների, այդ թվում՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր կազմակերպությունների կողմից աշխատողներին հավաքներին մասնակցելուն հարկադրելու վերաբերյալ, որոնք ուղեկցվում են նաև աշխատանքից ազատելու սպառնալիքներով, ՀՀ փաստաբանների պալատում ձևավորվել է փաստաբանների խումբ նշված աշխատողներին իրավաբանական անվճար օգնություն տրամադրելու նպատակով:

Փաստաբանների պալատն ընդգծում է, որ աշխատողին որևէ եղանակով հավաքների մասնակցելուն հարկադրելը հակաօրինական է:

Փաստաբանների խմբի հետ կապ հաստատելու համար շահառու աշխատողները կարող են դիմել փաստաբանների խմբի աշխատանքները համակարգող, փաստաբան Գևորգ Մկրտչյանին (077-00-77-92):

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031