Լրահոս
Օրվա լրահոսը

Կհամագործակցեն նաև կիբեռանվտանգության ոլորտում. Թուրքիան և Ադրբեջանը նոր համաձայնագիր են կնքել

Մարտ 01,2021 15:56

Ermenihaber. Թուրքիան և Ադրբեջանը բացի ռազմական ոլորտից շարունակում են նոր համաձայնագրեր կնքել տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման ուղղությամբ: Այս անգամ կողմերը համաձայնություն են ձեռք բերել կիբեռանվտանգության ոլորտում:

Նշենք, որ փետրվարի 19-ին Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմաիլօղլուն և Ադրբեջանի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Ռաշադ Նաբիևը համաձայնագիր են ստորագրել տրանսպորտի և հաղորդակցության ոլորտներում համագործակցության զարգացման համար:

Թուրքական լրատվամիջոցը գրել է, որ հայկական հաքերային խմբերն արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում թիրախավորել էին Ադրբեջանի պետական համակարգերը ու կազմակերպել պետաշխատողների, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների անձնական տվյալների արտահոսք:

Կայքը, միաժամանակ գովաբանելով կիբեռանվտանգության ոլորտում թուրքական ընկերությունների աշխատանքը, հայտնել է, որ երկար տարիներ է, ինչ մի շարք ադրբեջանական ընկերություններ, որոնց թվում կան նաև նավթային ընկերություններ, շարունակում են ծառայություններ ստանալ Թուրքիայի կիբերանվտանգության կենտրոններից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031