Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատախազի գործողություններն իրավաչափ չեն, խախտվել են Վահան Բադասյանի իրավունքներն ու օրինական շահերը». պաշտպան. Ա1+

Մարտ 01,2021 15:22

Արցախի ԱԺ նախկին պատգամավոր  Վահան Բադասյանը դեռ շարունակում է բուժումներ ստանալ, ապրիլին  նախատեսված է բավականին բարդ վիրահատություն։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը։

Փետրվարի 5-ին,  պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդություն էր ներկայացրել  ՀՀ Գլխավոր դատախազության ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Գեւորգ Սարգսյանին՝ Վահան Միքայելի Բադասյանի նկատմամբ ընտրված կալանք խափանման միջոցը անձնական երաշխավորություն խափանման միջոցով փոփոխելու մասին։

Սակայն դատախազը փետրվարի 11-ին մերժել է միջնորդությունը։ Դատախազը պատճառաբանել է երկու հիմքով՝2021 թվականի փետրվարի 10-ին որոշում է կայացվել փոփոխել Վահան Բադասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, ինչպես նաեւ չի ներկայացվել  երաշխավորների կողմից մուծված  դրամական գումարների վերաբերյալ փաստաթուղթ․ ուստի նման պայմաններում ներկայացված միջնորդությունն անհիմն է եւ  ենթակա է մերժման։

Փաստաբանը  ցանկանում է ուշադրություն հրավիրել մերժման ձեւակերպմանը, թե անհիմն է։

«Եթե բողոքարկվող որոշման պատճառաբանության առաջին հիմքը՝ Բադասյանի խափանման միջոցի փոփոխման առումով միջնորդության քննարկումը գուցեև ժամանակավրեպ է դարձրել, ապա դա դեռեւս չի նշանակում, որ միջնորդությունը անհիմն է։ Ավելին, միջնորդության ներկայացման օրը՝ փետրվարի 5-ին չէինք կարող իմանալ/կանխատեսել դատախազի վարքագիծը եւ փետրվարի 10-ին նրա կողմից որոշում կայացնելու փաստի մասին։ Հետևաբար այս հիմքով միջնորդության անհիմն լինելու մասին դատախազի պնդումը հաստատապես անհիմն է, չի բխում քրեադատավարական օրենքից և կամայական է։ Երբ դատախազը որոշման մեջ նշում էր միջնորդությունը «անհիմն է», ապա արդյո՞ք դա նշանակում է, որ կալանքի տակ գտնվող անձի խափանման միջոցի փոփոխման մասին անձնական երաշխավորություն կիրառելու մասին միջնորդության ներկայացնելը ինքնին անհիմն է, եթե այո, ապա՝ ինչու՞։ Արդյո՞ք թույլատրված չէ այդպիսի միջնորդություն ներկայացնել»,- ասում է Արայիկ Պապիկյանը։

Պաշտպանը ուշադրություն է հրավիրում նաեւ որոշման պատճառաբանության երկրորդ հիմքին՝ միջնորդությանը կից մուծված դրամական գումարների վերաբերյալ փաստաթուղթ ներկայացված չլինելուն, ապա պետք է նշել, որ դատախազը կամ սխալ է կիրառել քրեադատավարական օրենքը կամ չի իմացել դրա մասին։

Նա պնդում է, որ դատախազի գործողություններն իրավաչափ չեն, ներկայացված միջնորդության վերաբերյալ կայացված որոշմամբ եւ  դատախազի կատարած գործողությամբ խախտվել են Վահան Բադասյանի իրավունքներն ու օրինական շահերը։

Այդ փաստով փաստաբան Արայիկ Պապիկյանը բողոք է ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ խնդրելով բողոքը ճանաչել հիմնավորված և որոշում կայացնել Վահան Բադասյանի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու՝ ՀՀ գլխավոր դատախազության ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Գեւորգ Սարգսյանի պարտականության մասին։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031