Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների բռնազավթումը որևէ իրավական ազդեցություն չի կարող ունենալ ապագա բանակցությունների ընթացքում ԱՀ կարգավիճակի ու սահմանների որոշման գործընթացում». ԱՀ ԱԺ

Մարտ 01,2021 14:02

«Արցախի Հանրապետության ազգային ժողովը հայտարարում է՝ մինչ այս պահը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքները համարվում են բռնազավթված, օկուպացված Ադրբեջանի Հանրապետության կողմից»,- ամրագրված է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքների իրավական կարգավիճակի մասին հայտարարության մեջ:

Հիմնական զեկուցող ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը ներկայացրեց հայտարարության տեքստը, որում մասնավորապես ամրագրված է. «Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան և նշված տարածքների բռնազավթումը որևէ իրավական ազդեցություն չեն կարող ունենալ ապագա բանակցությունների ընթացքում ԱՀ կարգավիճակի ու սահմանների որոշման գործընթացում»:

ԱՀ խորհրդարանն արտահերթ նիստի ընթացքում միաձայն ընդունեց այս հայտարարությունը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031