Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դուք չգիտե՞ք Մարտի 1-ի խաղաղ բողոքի ցույցը ով տեղափոխեց առճակատման՝ այս նույն մարդը…Ֆիրդուսի փողոցում տանիքներով գիշերը ծլկեց». Արա Սահակյան

Մարտ 01,2021 13:50

Այսօր «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արա Սահակյանը «Հայելի» ակումբում, խոսելով Մարտի 1-ի իրադարձությունների մասին, ասաց. «Շատ մեծ դաժանություններ են եղել Մարտի 1-ին, այո՛, արյուն է հեղվել: Ընտրությունների արդյունքը եղել է կասկածելի, ժողովուրդն իր կարծիքն է ուզեցել արտահայտել: Բայց դուք չգիտե՞ք ձեր խաղաղ բողոքի ցույցը ով տեղափոխեց առճակատման՝ այս նույն մարդը: 10 հոգու մեղքը, եթե դուք գտնում եք, որ ոստիկանների վրա է, զինվորականների վրա է, այն ժամանակվա իշխանության վրա է, իսկ նա որեւէ մեղք չունի՞: Դուք չգիտե՞ք, որ նա Ֆիրդուսի փողոցում տանիքներով, մկների ու կատուների արանքում թաքնված, այդ գիշերը ծլկեց, ինչպես հանգուցյալ Գուրգեն Եղիազարյանն էր ասում, ծլկեց ու թողեց ժողովրդին առանց ասելու, թե ինչ պետք է անել: Դուք չգիտե՞ք, որ նա առաջին դուռը, որ բացել է, ինչ է ասել: Նա ասել է՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը չթողեց, ես գրավում էի իշխանությունը, ես տանում էի ժողովրդին իշխանությունը գրավելու: Ահա այս արյունռուշտ մարդն է այսօր իշխանության»:

Արա Սահակյանն ասաց, որ իրեն էլ էին հրավիրել, ինքը բացառիկ մարդկանցից մեկն է եղել, որ չի մասնակցել «Ոչ»-ի հանրահավաքին, Կոնգրեսը մերժել է իրեն ու չի ընդունել. «Իմ ընկերներն են, ես չեմ նեղանում, բայց ինձ հրավիրել են դատախազություն, մտել են մեր տուն՝ խուզարկության, մտել են իմ ծնողների տուն, վիրավորել են իմ մորը: Այդ զինվորականները, քննիչները ասել են՝ տղուդ գողացած փողերը բեր՝ տենանք ուր են: Վիրավորական արտահայտությամբ: Գետինը մտնեք, անամոթնե՛ր, բայց ես պետք է այդ վիրավորանքով առաջնորդվե՞մ: Դուրս է գալիս, որ այս իշխանությունը հիմնված է վրեժխնդրության վրա…Մարդ կա, որ իր վրեժը լուծում է՝ «արյուն՝ արյան դիմաց», վենդետա է անում, բայց նա քաղաքականությամբ չի զբաղվում: Նրանք քաղաքականության մեջ գործ չունեն, ուրիշ մաստի մարդիկ են»:

Այսօր վարչապետ Փաշինյանը երթ է կազմակերպել: Արա Սահակյանն ասաց. «Մարդիկ, որոնք այսօր գալու են եւ միանալու են իրեն, պետք է իմանան, որ իրենք պաշտպանում են ահա այդ մարդու համապատասխան մարմնի համապատասխան մասը: Նրանք գալիս են դրա համար, որովհետեւ նա պետությունը, իսկ հիմա արդեն ժողովրդին դարձրել է գերի»:

Ըստ Արա Սահակյանի, այսօրվա հավաքին իշխանությունը մարդկանց բերում է՝ վարչական ռեսուրսը կիրառելով, ահաբեկելով, մեզ վերադարձնում է քարանձավ. «Իշխանությունը չի գնում քաղաքական որոշումների ճանապարհով, գնում է իր ժողովրդի հետ առճակատման, դե ուրեմն կստանա իր ճակատին, դա՛ է ուզում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031