Լրահոս
Օրվա լրահոսը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 158 նոր դեպք, արձանագրվել է մահվան 3 դեպք

Մարտ 01,2021 11:10

Մարտի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 172216 դեպք, որոնցից 163511-ն` առողջացած, 3195-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4693 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 733639 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4372 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 158 նոր դեպք: Ունենք 117 առողջացած և 3 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 817 է:

Առողջապահության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031