«Խտրականության դեմ պայքարի եւ հանուն հավասարության կոալիցիա»-ն ամփոփել է լրագրողական նյութերի մրցույթի արդյունքները։ Ըստ կոալիցիայի տարածած հաղորդագրության՝ հաշվի առնելով սահմանված չափորոշիչները՝ որոշում է կայացվել առաջին մրցանակ չշնորհել, քանի որ մրցույթին մասնակից նյութերից ոչ մեկը լիարժեքորեն չի համապատասխանել առաջադրված պահանջներին։
«Ակնկալվում էր, որ հեղինակները, խտրականության մասին խոսելիս, ավելի համապարփակ, ստուգված տվյալների հիման վրա, համակարգային խնդիրների վերհանմամբ նյութեր կհրապարակեն, որոնցում մասնավոր օրինակները կամ պատմությունները կընդգծեն հավասարության կարեւորությունը՝ չնեղացնելով խնդիրը կամ չխորացնելով հասարակության այլ խմբերի վերաբերյալ կարծրատիպերը»,–նշում է կոալիցիան։
Շնորհված երկու՝ երկրորդ տեղ մրցանակներից մեկը տրվեց «Առավոտ»-ի լրագրող Արմեն Դավթյանին՝ «Տարասեռական, թե նույնասեռական․դատարանները խտրական վերաբերմո՞ւնք ունեն» հոդվածի համար։
Մյուս մրցանակը տրվեց Սոնա Մարտիրոսյանին՝«Բուլինգի «հայկական առանձնահատկությունը»․ անհանդուրժողականություն տարբերվողների նկատմամբ» հոդվածի համար։
Ա․ Դ․