Լրահոս
Օրվա լրահոսը

Երթեր, հանրահավաքներ. վրացական ընդդիմությունը խոստանում է փողոցում «ապրել». Jamnews

Մարտ 01,2021 10:19

Jamnews. Փետրվարի 26-ին Թբիլիսիում ավարտելով բազմահազարանոց բողոքի ցույցը՝ վրացական միավորված ընդդիմությունը հայտարարեց 2021 թվականի մարտի գործողությունների ծրագրի մասին: Երկու նպատակ կա. խոշորագույն ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի և ընդդիմադիր «Մթավարի TV» հեռուստաընկերության հիմնադիրներից մեկի՝ Գիորգի Ռուրուայի ազատումը և արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակումը:

Ծրագիրը ներառում է.
• մարտի 2-ին — խորհրդարանի պիկետ,
• մարտի 5-ին — կառավարության շենքի պիկետ,
• մարտի 9-ին — հանրահավաք ՆԳՆ շենքի դիմաց,
• մարտի 11-ին — ակցիա Գերագույն դատարանի առջև,
• մարտի 13-ին — զանգվածային հանրահավաք-երթ խորհրդարանի դիմաց:

Նիկա Մելիան բերման է ենթարկվել փետրվարի 23-ին՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության շտաբում իրականացված հատուկ գործողության արդյունքում: Ընդդիմությունն ընտրությունները համարում է կեղծված և չի ճանաչում դրանց արդյունքները:

Չնայած այն հանգամանքին, որ երկու կողմերն էլ պատրաստակամություն են հայտնում նստել բանակցությունների սեղանի շուրջ, առայժմ դա տեղի չի ունենում: Երկխոսություն սկսելուց առաջ ընդդիմությունը պահանջում է ազատ արձակել քաղբանտարկյալներին:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031