Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հիմա, ոչ իմ պաշտպանած Մատաղիսը կա, ոչ էլ, երեւի՝ Հասմիկ բաբոն…

Մարտ 01,2021 12:30

Լուսանկարը 90-ականներին է արված՝ Մատաղիսում։ Տատիկը, կամ ինչպես մենք էինք ասում՝ Հասմիկ բաբոն, միայնակ ապրող մի տատիկ էր, ով յուրահատուկ կերպով էր վերաբերվում ամեն մի զինվոր տղի։ Բազում հիշողության թելերով եմ կապվել այս հպարտ տատիկի հետ, ում տունն ինձ համար սոսկ բնակարան չէր։

Հիշում եմ. մի արեւավառ օր, ձայնը գլուխն առած, մոտենում էր զորամասի այն հատվածին, որտեղ ես էի ծառայում։

-Արո՛, շտեղ է՛ս, Արո՛… Հասի, օձը հավաբուն է մտել եւ հավերիս է խժռում։

Դուրս եկա պատշգամբ։

-Ի՞նչ է եղել տատի՜…

-Բալա, հասի, փրկի հավերիս, օձը լոխչին կտորեց։

Այ քեզ բան, մտածեցի ես։ Էդ օձը, որ հավերին կոտորեց, բա ինձ ի՞նչ կանի։ Վախը սրտումս իջա ու քայլերս ուղղեցի բաբոյի տուն։ Հավաբնի դուռը բաց արի ու ի՞նչ տեսնեմ. թխսին նստած հավի գլխավերեւում օձն իր երախը բաց պատրաստվում է անշարժացած հավին կուլ տալ։

Անմիջապես փակեցի դուռը։

-Բաբո, դու երկար բահ ունե՞ս։

-Հա՜, քե մատաղ։

-Տուր:

Վերցրեցի երկար պոչով բահն ու մեկ հարվածով (գուցե վախից) օձին երկու կես արեցի։

Ինձանից գոհ բարձրացա տուն, որ թեյ խմեմ։ Պահի տակ հիշեցի, որ մեծերն ասում էին, թե՝ երբ օձին կսատկացնես, պարտադիր պիտի աչքերը ջարդես… Ուզեցի գնամ ու… Մեկ էլ հավատարիմ բարեկամս՝ ժիր շունս, լեզուն դուրս գցած, մռութը լպստելով, պոչը ցիցիլիկ շարժելով մտավ տուն։

Ի՞նչ ես կերել, այ շուն։ Մռութը բռնելով ասացի ես։ Մեկ էլ պատուհանից դուրս նայեցի, որ օձը չկա։

Շունն էր կերել։

Բաբոն նայեց ինձ ու, թե.

-Վո՛ւյ, քո նման խելացի ու ուժեղ է քո շունը։ Ես իրա վնների տակին մատաղ։

Մի լավ ծիծաղեցինք։

…Էհ, Հասմիկ բաբո, տեսնես հիմա ո՞ւր ես, արդյոք կա՞ս, թե՞…

Արա ՆԱԽՇՔԱՐՅԱՆ

Գյումրի

«Առավոտ» օրաթերթ
27.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031