«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան գրառումը
«Էջմիածնի փոխքաղաքապետ․ «Մարդկանց ասել եմ իրանց ավտոներով գան երթին, որ պոզ ու պոչ չկպցնեն, ասեն վարչական ռեսուրս կիրառին, ավտոբուսները լցրին բերին զոռով»։
«ՔՊ»-ական ներկայացած երիտասարդի հեռախոսազանգի հաջորդ զոհը դարձել է Էջմիածնի քաղաքապետի տեղակալ Արսեն Պետրոսյանը, ով պատասխանելով հարցին, թե Փաշինյանի վաղվա երթին մարդ բերելու հարցում արդյո՞ք ունեն տրանսպորտի խնդիր, նշում է հետևյալը․
«Պրինցիպի ես տրանսպորտի պահով շատ բան չեմ արել, հիմնականում մարդկանց ասել եմ իրենց մեքենաներով գան, որ հետո պոզ ու պոչ չկպցնեն, ասեն վարչական ռեսուրս կիրառին, ավտոբուսները լցրին բերին զոռով։ Էդպես ասել եմ ինչքան կարաք շատ ավտոներով ու հետներդ մարդ բերեք։ Իսկ մնացածին ասել եմ հավաքվեն հրապարակում, հարցերը սաղ լուծված ա»։