Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվեց շախմատի Հայաստանի 81-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարը:
Այն բանից հետո, երբ գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը նվաճեց երկրի չեմպիոնի կոչումը, իսկ նա այդ տիտղոսին արժանացավ 2-րդ անգամ, որոշվեցին նաեւ արծաթե եւ բրոնզե մեդալակիրները:
Հավասար՝ 7,0-ական միավոր վաստակեցին գրոսմայստերներ Արման Փաշիկյանն ու Սամվել Տեր-Սահակյանը: Լրացուցիչ ավելի բարձր ցուցանիշներով արծաթե մեդալը բաժին հասավ Փաշիկյանին, բրոնզը՝ Տեր-Սահակյանին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ