«Այն, ինչ տեղի է ունենում բանակի ղեկավարության՝ ԳՇ-ի եւ վարչապետի միջեւ, ընդհանրապես կապ չունի նախկին իշխանությունների, բիզնեսի, թալանի ու չգիտեմ ինչի հետ: Այս օրերին մենք տեսնում ենք քարոզչություն ընդդեմ այսօրվա Գլխավոր շտաբի ղեկավարի եւ այնտեղ գործող գեներալների նկատմամբ, որոնք ստորագրել են հայտնի հայտարարությունը»,-ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա ձեւակերպմամբ. «Նիկոլ Փաշինյանը, հասկանալով, որ պատերազմի պարտության մեջ ամենաշատ մեղադրվողը դառնում է ինքը եւ դեմ լինելով, որպեսզի որեւէ փաստահավաք խումբ ստեղծվի քննություն իրականացնելու համար, որովհետեւ եթե փաստահավաք խումբ ստեղծվի նաեւ իր մեղավորության չափաբաժինը պետք է բացահայտվի, որոշել է պատերազմի պարտության համար մեղավորներ նշանակել միայն բանակում: Պարզ է չէ՞, որ հարուցված քրեական գործերով որեւէ դիվանագետ չի հարցաքննվելու, որեւէ բանակցող չի հարցաքննվելու, այլ քրեական գործերով անցնում են միայն բանակի դերակատարները»:
Էդմոն Մարուքյանն ընդգծում է. «Երբ ասում էին՝ Նիկոլ Փաշինյանը մեղավոր չի, նախկիններն էին իր «գրպանը գցել» էս պատերազմն ու պարտությունը, հիմա ինքն ուզում է պատերազմի պարտության ամբողջ մեղքը գցել բանակի ղեկավարության գրպանը: Երբ բանակի ղեկավարությունն այդքանը հասկացել է, ընդվզել է դրա դեմ: Այս շրջանակում վարչապետը պետք է մյուս քայլն անի՝ պետք է գլխատի բանակը, ղեկավարներին հանի, եւ դրան էր միտված վերջին օրերի բոլոր քայլերը, որին ընդդիմացավ Գլխավոր շտաբը եւ ոչ թե ռազմական հեղաշրջում արեց, այլ ընդդիմացավ եւ ասաց, որ պահանջում է վարչապետի հրաժարականը»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ