«Հադրութի դեօկուպացիա» ՀԿ-ի ֆեյսբուքյան գրառումը
Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության շարունակությունը արձանագրվեց նաև Հադրութում՝ Արցախյան երրորդ պատերազմի օրերին։
«Հադրութի դեօկուպացիա» ՀԿ-ն այսօր իր խոնարհումը բերելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղակայված Սումգայիթյան ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարին՝ ևս մեկ անգամ վերահաստատում է իր դիրքորոշումը՝ պաշտպանելու բռնագաղթած հադրութցիների իրավունքներն ու շահերը։
Եվ այս խորհրդանշական օրը ներքաղաքական անորոշությունը ցրելու մեծ ցանկությամբ «Հադրութի դեօկուպացիա» կազմակերպությունը նույնպես կանգնում է ազգի անվտանգության միակ երաշխավորի՝ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ կողքին։