Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան գրառումը
Տևական ժամանակ է, ուզում եմ մանրամասն ներկայացնել, թե ինչպիսի բարձիթողի (շատ մեղմ ասած…) վիճակում է գտնվում հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականը՝ տեղի ունեցող կամայականություններով հանդերձ։
Հետո հասկանում եմ, որ ամբողջ երկիրն է ոտք առել գնում, ո՞ւմ է առհասարակ հետաքրքիր, թե ի՞նչ է կատարվում ինչ-որ մի նեղ բնագավառում։
Կոնկրետ մարդիկ էլ, քաջ գիտակցելով այդ ամենը, վարպետորեն օգտվում են ստեղծված իրենց համար նպաստավոր պայմաններից։
Անկախ ամեն ինչից, մի օր շատ ծավալուն անդրադառնալու եմ այդ ամենին։ Թե ինչպես նպատակադրված քանդվեց երկրում եղած այն քիչ, կայուն հավաքականներից մեկը, որը տասնամյակից ավել աշխարհում լավագույններից էր։
Կարդացեք նաև
Ցավոք, արդեն, պոստ ֆակտում։
Այս պահին առաջնայինը պետականությունը պահպանելն է…
Հ․գ. այդպես էլ չսովորեցինք գնահատել մեր լավագույներին, յուրահատուկներին։ Իսկ այ «դրսի ձայնը» միշտ էլ քաղցր է թվացել։